Մերկելը 4-րդ անգամ կառաջադրվի կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Այս մասի գրում Gazeta.ru-ն՝ հղում տալով Der Spiegel-ին:
Թերթը նշում է, որ Մերկելն իր որոշման մասին մտադիր է հայտարարել հաջորդ տարվա սկզբին: Կանցլերի ընտրությունները տեղի կունենան 2017թ.-ին:
Նա արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պյոտր Թաուբերի հետ, ում հետ քննարկել է առաջիկա քարոզարշավի հարցերը:
Նշենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005թ-ից: