Թե ինչպես է Պուտինի մամուլի խոսնակը շահել գեղասահորդուհու սիրտը
Գեղասահքի օլիմիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան պատրաստվում է ամուսնանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ:
Տատյանա Նավկայի խոսքով՝ Պեսկովն իր սիրտը շահել է էլեգանտության և համառության շնորհիվ: Նավկան, սակայն, խոստովանում է, որ երկար ժամանակ նրան չի կարողացել «դու»-ով դիմել: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
«Ես չէի պատասխանում նրա հեռախոսազանգերին, սակայն նա այնքան քաջ գտնվեց, որ օգտագործեց բոլոր հնարավոր միջոցները, ինձ հետ հանդիպելու և խոսելու համար»-ասել է Տատյանան: