Միայն դրոշակը չէ, որ համբուրում են. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է ծառատունկին
«Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանու նախըտրական քարոզաշավը սկսեց Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկի փոքրիկ պուրակում։ Այստեղ ավագանու ցուցակի ներկայացուցիչներն էին իրենց ընտանիքի անդամներով: Պուրակում նրանք իրականացնում էին կանաչապատման աշխատանքներ: Այդ աշխատանքի մասնակիցներին միացավ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կանաչապատման աշխատանքների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց ծիրանենու տնկին և ասաց. «Միայն դրոշակը չէ, որ համբուրում են»-, այնուհետև ավելացրեց, որ Երևանը մեր ամբողջական հայրենիքի միակ և վերջին մայրաքաղաքն է, ծիրանենին էլ վկայակոչելով Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն չեն զիջելու և չեն հանձնելու:
«Մեր մայրաքաղաքը պետք է դառնա ողջ հայության հպարտությունը՝ ազատության, իրավունքի, աշխատատեղի, մշակույթի, արվեստի, բնության մաքուր օդի, մեր երեխաերի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյան:
Իսկ թե ինչու են քարոզարշավն սկսել հենց այս տարածքից ավագանու ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն ասաց, որ երբ տարիներ առաջ ցանկացել էին այդ տարածքում հիմքեր փորել, իրենք դեմ են կանգնել նույնիսկ տըրակտորին, ոստիկանների հետ հրմշտոց էր տեղի ունեցել, սակայն իրենց ջանքերով ոչինչ չկառուցվեց այդտեղ: