Ինքնաթիռը Կրասնոդարում ստիպված է եղել վայրէջք կատարել
Մոսկայից Եգիպտոս մեկնող ինքնաթիռը վթարային վայրէջ է կատարել Կրասնոդարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին:
«Yamal» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել: Խնդիրը, հավանաբար,համակարգչի աշխատանքի հետ է կապված եղել:
Կեսգիշերին Կրասնոդարի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիում 219 մարդ է եղել: Նրանք սպասում են թռիչքին: