Հիլարի Քլինթոնը կոչ է արել խելացի գտնվել Պուտինի հետ հարաբերություններում
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄն նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է «շատ խելացի» գործի, երբ գործ ունի Ռուսաստանի նախագահի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն` հղում տալով Reuters-ին:
«Մենք պետք է շատ խելացի գտնվենք, երբգործ ունենք Պուտինի և նրա ամբիցիաների հետ: Նա հասարակ մարդ չէ, բայց ես չեմ կարծում, որ մշտական փոխգործակցության այլընտրանք կա», - ասել է քաղաքական գործիչը:
Նյու Յորքի իր ելույթում, հունիսի 13-ին Հիլարի Քլինթոնը խոստացել է ամերիկացիներին պաշտպանել Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից և Իրանից եկող «ավանդական սպառնալիքներից»