Հունաստանի ֆիննախարարը ԵՄ-ի քաղաքականությունն ահաբեկչություն է անվանել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ Եվրամիության քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ ահաբեկչություն է: Այս մասին նա հայտարարել է իսպանական El Mundo պարբերականի հարցազրույցում: Գրում է Gazeta.ru-ն:
«Այն, ինչ նրանք անում են Հունաստանի նկատմամբ, շատ պարզ անվանում ունի՝ ահաբեկչություն: Ինչո՞ւ նրանք ստիպեցին մեզ փակել բանկերը: Որպեսզի վախեցնեն մարդկանց: Եվ խոսքը ահաբեկչության տարածման մասին է»,-հայտարարել է Վարուֆակիսը:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ «ավելի լավ է կտրի իր ձեռքը, քան համաձայնագիր ստորագրի միջազգային վարկատուների հետ»: