Հունաստանում բարեփոխումները հանգեցրել են հումանիտար ճգնաժամի. Ցիպրաս
Ինչպես հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ Հունաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք հավատ և անվտանգություն կապահովեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ նոր բարեփոխումներն էականորեն տարբերվում են միջազգային վարկատուների առաջարկած բարեփոխումներից, քանի որ դրանք հունական ժողովրդին «փաստացի կանգնեցրեցին հումանիտար ճգնաժամի շեմին»:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համաձայնել է միջազգային վարկատուների պայմաններին: