Բերդավան գյուղի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել
Մայիսի 6-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ցանկանում է կտրել բազկերակները և ցած նետվել պատշգամբից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ն. Ա.-ը (ծնվ. 1982թ.) չի վնասել իրեն և գտնվում է ոչ սթափ վիճակում: