Հայրենասիրությունը չի սկսվում ու ավարտվում դրոշով ու գերբով մայկա հագնելով
Երբ պիտի հասկանանք , որ հայրենասիրություն ու ազգասիրություն ասվածը չի սկսվում եւ ավարտվում դրոշով ու գերբով մայկա հագնելով , ազգային ուտեստ ուտելով , ազգային երգեր երգելով ու ազգային պարեր պարելով , բաժակաճառերով ազգի հարատևության կենացը խմելով , ամբիոնների վրա ազգի բազմամիլիոնանոց պատմության մասին լեգենդներ պատմելով , երեխային փողոցում չթքել սովորեցնելու փոխարեն նրան ասելով թե դու ընտրյալ ազգից ես:
Հ,Գ Երբ եղածի վրա նորը չես ավելացնում ,կամ մաքուր չես պահում փոխանցվածը, եղածով հպարտանալու , առավել եւս պարծենալու իրավունք չունես:
Մնացածը դատարկաբանություններ են:
Սաշիկ Սուլթանյան.ֆեյսբուք