Գերմանիայում ուկրաինացի փախստական է սպանվել
Գերմանիայում գտնվող փախստականների կենտրոնում ծագած վեճը հանգուցալուծվել է մահվան ելքով: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Die Welt պարբերականին, սպանվել է ուկրաինացի փախստական:
Դատախազության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սպանվել է 40 տարեկան ուկրաինացի, ում դին գտել են մի քանի օր առաջ փախստականների կենտրոնի միջանցքներից մեկի հատակին: Վերջինս մահացել է դանակի բազմակի հարվածներից:
Նշենք, որ նմանատիպ վեճեր փախստականների կենտրոնում մշտապես լինում է, որոնք երբեմն ավարտվում են մահվան դեպերով: