Ֆրանսիան և Գերմանիան փորձում են փոփոխություններ կատարել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի հռչակագրում
Ֆրանսիան և Գերմանիան փորձում են խափանել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը։Այս մասին հաղորդում է УНИАН-ը՝ հղում անլով դիվանագիտական աղբյուրին։
«Նրանք այժմ փորձում են փոփոխություններ կատարել հայտարարության տեքստի մեջ, որը լիովին կփոխի բովանդակությունը»,- ասել է աղբյուրը։
Ըստ նրա՝ այս կապակցությամբ մշտական ներկայացուցիչներն են ընտրվել,որոնք փորձում են փոխզիջումների գնալ։
«Հիմա ուկրաինացի դիվանագետները պետք է ջանք գործադրեն իրավիճակը փրկելու համար»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ Ուկրաինի ԱԳ-ն չի ակնկալում Ռիգայում ԵՄ գագաթնաժողովին վիզայի ռեժիմի ընդունումը։