Էլի կենտրոն ենք դառնում, այս անգամ՝ էներգետիկ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն:
Երեկ ԱԺ-ում եվրասիական տնտեսական միության շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ըստ նրա՝ կա պոտենցիալ ներդրող, որը պատրաստ է Հայաստանում 2 հազար ՄՎտ հզորությամբ ջերմային կայաններ կառուցել, որոնց արտադրած էլեկտրաէներգիան կլրացնի տարածաշրջանում առկա էլեկտրաէներգիայի պակասը:
Խոսքը հավանաբար, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չինական ընկերության մասին է»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: