Յացենյուկը կոչ է արել արգելել Ուկրաինայում նացիզմի և կոմունիզմի քարոզչությունը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել արգելել երկրում նացիզմի և կոմունիզմի քարոզչությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կառավարությունն օրինագիծ է մշակել՝ Ուկրաինայում կոմունիստական և նացիստական ռեժիմների քննարկման և դրանց արգելման մասին»,-հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:
Նա նաև դիմել է խորհրդարանական կոալիցիային՝ օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու կոչով:
Ավելի վաղ հաղորդվում է, որ «Ազգային ճակատ» կուսակցությունը՝ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, առաջարկել է արգելել երկրում կոմունիստական գաղափարախոսության քարոզչությունը: