Սիրիայում իսլամիստները 30 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել
Սիրիական Համա շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայիններն առնվազն 30 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Առնվազն 30 մարդ է մահապատժի ենթարկվել՝ ողջակիզման, գլխատման և կրակոցների միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զոհերի թվում եղել են կանայք և երեխաներ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Կանադան կսկի ռմբակոծել «ԻՊ»-ի դիրքերը Սիրիայում: