«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 110 միլիոն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է իր հետաքրքրությունների կիզակետում պահել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտինաու Ռոնալդուին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստի տրասֆերային իրավունքները գնելու համար վճարել 110 միլիոն եվրո, իսկ իրեն` Ռոնալդուին տարեկան առաջարկել 19 միլիոն եվրո աշխատավարձ:
Այս մասին գրում է Goal.com-ը: