Նեմցովի օգնականը հրապարակել է սպանության նախօրեին իրեն փոխանցված գրությունը
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի օգնականը հրապարակել է սպանության նախօրեին իրեն փոխանցված գրությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ինձ հետ կապվել են մի քանի դեսանտավորներ Իվանովոյից, որոնց 17 ծառայակիցները սպանվել են, նրանք չեն ստանում իրենց փողերը, սակայն այժմ նրանք վախենում են խոսել»,-ասվում է գրության մեջ:
Նեմցովի օգնականի խոսքով՝ Նեմցովը գրել է այն ձեռքով, քանի որ վախենում էր դա արտաբերել, նա զգուշանում էր, քանի որ իր խոսակցությունները կարող էին վերահսկել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մահվանից առաջ քաղաքական գործիչը զբաղվում էր Ուկրաինայի արևելքում ռուս զինծառայողների հնարավոր առկայության հետաքննությամբ: