ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա. Արամ Սարգսյան
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» թերթը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանից հարցրեց՝ երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են: Այսքան դեգերումներից հետո որևէ հավանականություն տեսնո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու:
«Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պետք է կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել... Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաև, որ նրանց, որոնք կողմ են՝ դավաճան համարենք: Այդ «դավաճան» պիտակն իրենք շատ հանգիստ են բաժանում, թող կողքից իրենց նայեն:
Մեր կուսակցությունը բազմիցս քննարկել է. մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, և դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա: Չեմ կարծում, որ հետագայում էլ լինի»,-պատասխանեց Արամ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: