«Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը 2014–ին մուտքեր և ելքեր չի ունեցել, դրամարկղի մնացորդն էլ զրո է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը հրապարակել է 2014 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ըստ դրա ԺԱԿ-ը 2014 թվականին մուտքեր և ելքեր չի ունեցել, իսկ դրամարկղի մնացորդն էլ զրո է: Այս կուսակցությունը չունի նաև շարժական և անշարժ գույք:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահը Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն է: Եթե կուսակցությունը ֆինանսական շարժ չի ունեցել, նշանակում է, որ չի էլ գործել:
Մուտքերի բացակայությունը կասկածի տակ է դնում նաև այն հանգամանքը, թե կուսակցությունն արդյոք անդամներ ունի: Եթե ԺԱԿ-ը գոնե տասը անդամ ունի, ապա ուր են նրանց անդամավճարները, միգուցե նրանք բոլորը, այդ թվում նաև կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, սոցիալապես անապահով անձի՞նք են»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: