ՌԴ ԱԳՆ-ն չի ճանաչում Ղարաբաղը. ադրբեջանական մամուլ
«Ինչպես հայտնի է մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում, որպես անկախ պետություն: Նրա ապագա ստատուսը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ժամանակ»,-այս մասին հայտնում է ՌԴ-ի ԱԳՆ-ն:
Բացի այդ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք չեն կարծում, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններով»:
«Այժմ անհրաժեշտ է որպեսզի կողմերը կենտրոնանան լուծված հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են խնդրի խաղաղ լուծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնում է Haqqin.az-ը: