Տեղի են ունեցել «Նորմանդական քառյակ»-ի հեռախոսային բանակցությունները
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
Բանակցությունների ընթացքում Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները խնդրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց թողնել Նադեժդա Սավչենկոյին, ով երկարաձգված հացադուլ է վարում:
Զրուցակիցները համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է բոլոր բնակավայրերում, որտեղ տեղի է ունեցել հրադադարի խախտում, տեղակայել ԵԱՀԿ դիտորդական առաքելություն: Ինչպես նաև ճանաչվել է հրադադարի հետ կապված ԵԱՀԿ ամենօրյա զեկույցի հրապարակման անհրաժեշտությունը:
Երկրների առաջնորդները նաև քննարկել են Դոնբասին մարդասիրական օգնության տրամադրման շուրջ հարցերը, քննարկվել են նաև էներգետիկ ոլորտի հետ կապված խնդիրները: