Մուսուլման ուսուցիչը կասկածվում է «ԻՊ»-ի համար կանադացի ուսանողների հավագրման մեջ
Մուսուլման ուսուցիչ՝ Ադիլ Չարկաուն հերքում է այն մեղադրանքը, որ կապ ունի կանադացի 7 ուսանողի անհետացման հետ, որոնք ըստ վարկածի մեկնել են Սիրիա և միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Փոխանցվում է, որ 4 տղա և 3 աղջիկ անհետացել էին հունվար ամսին: Ինչպես հայտնում են Կանադայի իշխանությունները անհետացած երիտասարդներից մեկը Աֆղանստանում եղել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման շարքում: