Ղրիմի և Ռուսատանի միացումը Սև ծովում փոխել է իրավիճակը.ՆԱՏՕ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ղրիմի և Ռուսաստանի միացումը Սև ծովում ՆԱՏՕ-ի համար խորապես փոխել է իրավիճակը և այժմ ռուսական զենքերը սպառնում են այդ տարածաշրջանում դաշինքի նավերի ներկայությանը:
Բրիդլավի խոսքով՝ հիմնարար փոփոխությունները կապված են Ղրիմում ռուսական հակաօդային համակարգերի տեղակայման հետ:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: