Ոչ թե Հանրային հեռուստատեսություն է, այլ ուղղակի Հանրապետականի հեռուստատեսություն. Արամ Մանուկյան
ԱԺ փետրվարի 26-ի նիստին շարունակվում էին քննարկումները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության հաշվետվության կապակցությամբ: Մասնավորապես՝ հարց հնչեցրեց Գագիկ Բունիաթյանին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Պարոն Բունիաթյան, Դուք կարող եք մի դեպք նշել, որ ՀԱԿ-ից որևէ պատգամավորի մասին Հանրայինը տեղեկություն է տրամադրել: ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն մարտի 1-ին հանրահավաք են նախատեսել, եթե Ձեզ վճարովի հայտարարություն տանք, Դուք կպաշտպանե՞ք, որ այն եթերով գնա, կարո՞ղ եք ապահովել օրենքի գոյությունը: Այսուհետ պետք է հետ պտտել՝ ոչ թե Հանրային հեռուստատեսություն է, այլ ուղղակի Հանրապետականի հեռուստատեսություն»:
Ի պատասխան Արամ Մանուկյանին, Գագիկ Բունիաթյանն ասաց. «Երկու-երեք տարի ես ղեկավարել եմ Հանրայինը, այդ տարիներին, պարոն Մանուկյան, Դուք լավ ներկայացված եղել եք Հանրայինում: Ես դա կարող եմ վստահ ասել: Իսկ հանրահավաքի մասով, եթե օրենքով հստակ է, մենք կաջակցենք, որ այն տարածվի: Խնդիր չեմ տեսնում»:
Ու մինչ ԱԺ նախագահն արձագանքի հնարավորություն էր տալիս պատգամավորին, ընթացքում խոսում էր Գագիկ Բունիաթյանը, ով արժանացավ Գալուստ Սահակյանի նկատողությանը: Վերջինս ասաց. «Հենց որ հայտարարեցի, էլ չես խոսում, երբ ավարտի կխոսես»:
Իսկ Հանրապետական հեռուստաընկերության վերաբերյալ Գագիկ Բունիաթյանը չտվեց ոչ մի պատասխան: