Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու DAV մակնիշի բեռնատարները. վերջինը գլորվել է ձորը. կա վիրավոր. Shamshyan.com
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Անդրանիկ Աղբալյանի վարած КамАЗ 5511 մակնիշի 14 OԼ 290 համարանիշի և Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Թեմիր Բոլկվաձեի վարած DAV մակնիշի XF142 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով DAV մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ձորը: Վթարի հետևանքով DAV-ի վարորդ Թ. Բոլկվաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ։