Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բանակցությունների ընթացքում ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները չընդունելու համար շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Պորոշենկոյի մամուլի խոսնակը:
«Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Ուկրաինայի տարածքային ամբողջականությաննաջակցելու համար նոյեմբերի 2-ի ընտրությունները չճանաչելու համար»,- գրել է նա:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: