Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Լավրովը հայտնել է, որ Օբամայի կողմից ստորագրված «Ուկրաինայի ազատության աջակցության» մասին օրենքը նոր պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ-ի դեմ և կքայքայի Մոսկվայի և Վաշինգտոնի բնականոն հարաբերությունները:
Նրանք քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցերը և ուկրաինական ճգնաժամի իրավիճակը:
Այս մասին գրում է Wow-impulse.ru-ն: