Իրավիճակը Ռուսաստանում բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա. Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Ռուսաստանում, կարող է բացասական անդրադարձ ունենալ Ուկրաինայի վրա, քանի որ ֆինանսական ոլորտում և ընդհանրապես երկու երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են»,-ասել է Սոբոտկան:
Նա նաև ընդգծել է, որ տվյալ փաստի գիտակցումը պետք է խթան հանդիսանա, որպեսզի Ուկրաինան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի: