Սլավոնական ժողովուրդների միասնությունը պառակտել հնարավոր չէ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սլավոնական երկրները գտնվում են ուժեղ ճնշման տակ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ եթե Ռուսաստանի նկատմամբ կիրառում են պատժամիջոցներ, ապա փոքր երկրների նկատմամբ կկիրառեն ավելի շատ: Այս մասին ՌԴ նախագահը նշել է տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մշակութային և հոգևոր միասնությունը պահպանվում է, և պառակտելն անհնար է»,- ասել է Պուտինը: Այս մասին գրում է gazeta.ru-ն: