Արևմտյան բանկերը հրաժարվել են գործ ունենալ ռուբլու հետ
Արևմտյան բանկերը սկսել են սահմանափակել գործառույթները ռուբլու հետ կապված: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Աղբյուրը հայտնել է, որ այս շաբաթ մի շարք վարկային կազմակերպություններ, այդ թվում նաև «Goldman Sachs Group»-ը սկսել են մերժել հաճախորդներին, որոնք ցանկանում էին ռուբլու հետ կապված գործարքներ իրականացնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ շարքային ռուսաստանցիները շտապում են վաճառել ռուբլին: