Վրաստանի նախագահի յուրօրինակ սելֆին (լուսանկար)
Համացանցում մեծ արագությամբ տարածվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի սելֆին երկու կանանց հետ: Նկարն արվել է Վրաստանի սուպերմարկետներից մեկում: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Փոխանցվում է, որ սելֆին արվել է երեկ՝ դեկտեմբերի 11-ին:
«Վճարման կետում հերթի ժամանակ մեր առջև ոչ ավել, ոչ պակաս կանգնած էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին»,- հայտնել էր կանանցից մեկը: