Ադրբեջանը հրադադարի աննախադեպ խախտում է կատարել և տվել մի քանի զոհ (լրացված)
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել:
Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, սակայն ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ:
****
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ: