Մեդվեդևը և Յացենյուկը քննարկել են ֆինանսատնտեսական համագործակցությունը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների ֆինանսատնտեսական համագործակցությունը: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: Գրում է ria.ru-ն:
Նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն ընտրված Ուկրաինայի Գերագույն ռադան հինգշաբթի օրը սկսել է աշխատանքները, և նախագահի հրամանով վարչապետի պաշտոնում վերընտրվել է Արսենի Յացենյուկը: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 341 պատգամավոր: