Ահաբեկչական ակտիվությունը Մերձավոր Արևելքում հասել է աղետալի մասշտաբների. Չուրկին
Մերձավոր Արևելքում ահաբեկչական ակտիվությունը հասել է աղետալի մասշտաբների: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Ելույթ ունենալով Համաշխարհային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչ է արել միավորել ջանքերը ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև համակարգել դրանք այն ուժերի հետ, որոնք ահաբեկչության հակառակորդ են համարվում, մասնավորապես, Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ: