Ֆերգյուսոնում տիրող իրավիճակն արտացոլում է ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականությունը
Ֆերգյուսոնում տիրող անկարգությունների ճնշման նպատակով ամերիկյան իշխանությունները չեն խուսափում ոչ մի տեսակ քայլերից: Համապատասխան կարծիք հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի՝ սահմանադրական օրենսդրության հարցերով նախագահ Անդրեյ Կլիշասը: Գրում է Russian.rt.com-ը:
Կլիշասի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվում են իրենց սկզբունքներից, որոնք թելադրում են նաև ողջ աշխարհին:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարների դեմ, որոնք պահանջում են մեղադրանք հարուցել օգոստոս ամսին Ֆերգյուսոն քաղաքում 18-ամյա անզեն սևամորթ Մայքլ Բրաունի վրա կրակելու համար: