Գերմանայի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացու, ով բունկեր էր պատրաստում , եթե Ռուսաստանի հետ պատերազմ սկսվի
Ոստիկանություննը ձերբակալել է բունկեր պատրաստող Գերմանիայի քաղաքացու, ով վախենում էր Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից։ Նա հավաքել էր ավելի քան 140 զենքեր։
Կալանավորի մոտ կար 2 հրացան, 60 ատրճանակ, մոտ 20.000 փամփուշտ և 40 կգ նյութեր, պայթուցիկներ պատրաստելու համար։ Կալանավորը մասնագիտությամբ էլեկտիկ է, և խոստովանել է, որ ցանկանում էր ինքն իրեն և իր ընտանիքին փրկել Ռուսաստանի Դաշնության հետ սպասվելիք պատերազմից։ Նկուղը, որը պետք է ծառայեր որպես բունկեր, այնտեղ նա ստեղծել էր օդափոխման և մաքուր ջրի համակարգ, վերցրել մեծ պաշարով սննդամթերք։
Այժմ նրան սպասվում է 5 տարվա ազատազրկում զենքի և պայթուցիկների պահպանման օրենքի խախտման համար։ Իհարկե, եթե կասկածներ չլինեն, որ նա ունի հոգեկան շեղումներ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։