Քաղսի գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ական երկու թեկնածուներ պայքարում են գյուղապետի աթոռի համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին, համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել:
Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև:
Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի' Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է:
Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համար»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: