25 հիվանդանոց մերժել է հիվանդին, ինչից հետո նա մահացել է
Տոկիոյի Կուկի քաղաքի 75-ամյա ճապոնացին մահացել է այն բանից հետո, երբ 2 ժամվա մեջ 25 հիվանդանոց մերժել են ընդունել հիվանդին:
Ճապոնացին շնչառական խնդիրներ է ունեցել, իսկ երբ վիճակը վատացել է, նա շտապօգնություն է կանչել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն այնտեղ նրան մերժել էին՝ բժիշկների պակասի կամ ազատ մահճակալ չունենալու պատճառով:
Բժիշկները խոստովանել են, որ նման քանակի մերժումներ դեռ չէին ունեցել: Նշենք, որ Կուկի քաղաքի բնակիչները դիմել են քաղաքային իշխանություններին՝ հիվանդանոցային պայմանները բարելավելու խնդրանքով: