Անկարգություններ` Մուշում և Դիարբեքիրում. կա 6 զոհ
Թուրքիայի Մուշ և Դիարբեքիր նահանգներում անկարգությունների ժամանակ 6 ցուցարար է սպանվել: Քուրդ աշխարհազորայինները 22-րդ օրն է, ինչ պաշտպանում են քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:
Թուրք ցուցարարները բողոքում են այս իրադարձությունների ֆոնին պաշտոնական Անկարայի անգործությունից ու սպասողական կեցվածքից:
Բնակչության հուզումները սկսվել են Թուրքիայի 14 խոշոր քաղաքներում՝ կապված սիրիական Այն էլ Արաբ (քրդական անվանմամբ՝ Քոբանի) քաղաքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Ցուցարարների շարքերում հիմնական մասը քրդական աշխատավորական կուսակցության գաղափարակիցներն են՝ Աբդուլլահ Օջալանի նկարներով ու քրդական դրոշներով: