Ժիրինովսկին սկսել է մեծ սեր տածել Ադրբեջանի և նրա ղեկավարի հանդեպ
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը հրաշալի երկիր է, իսկ Բաքուն սիրուն քաղաք: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
«Ես շատ լավ տպավորություններ ունեմ, հիանալի երկիր է, հիանալի ղեկավարով»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Պատասխանելով լրագրողների հարցին Ադրբեջանում ռուսալեզուն պահպանելու համար, նա հավելել է, որ լավ կլիներ մեծացնել այդ դպրոցների թիվը:
Ժիրինովսկուն Ադրբեջանում ընդունել է նաև նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները բարեհաջող զարգանում են տարբեր ոլորտներում: