Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Բաքվում է
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նրա այցի նպատակն է հանդիսանում մասնակցել «Պաշտպանական արդյունաբերություն» (ADEX-2014) միջազգային ցուցահանդեսին, որը կկայանա Բաքվում՝ սեպտեմբերի 11-13-ին:
Իսմեթ Յըլմազն արդեն մասնակցել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: