Այսուհետ ուղիղ չվերթներ կիրականացվեն Վլադիվոստոկ-Վիետնամ ուղղությամբ
Վլադիվոստոկի միջազգային օդանավակայանի ավիաընկերության ներկայացուցիչները և Վիետնամի ավիաընկերությունը ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի` այսուհետ, ուղիղ չվերթ կիրականացնեն Վլադիվոստոկ-Վիետնամ ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրվել է միջկառավարական համաժողովի 17-րդ համագումարում ՌԴ-ի և Վիետնամի համաձայնությամբ: Այս մասին գրում է INTERFAX.RU-ն:
«Ներկա պահին ճշտվում է, թե արդյոք կլինի թռիչք Հանոյ, Հոշիմին կամ Կամրան», - ասել է լրագրողների հատ հանդիպման ժամանակ Վլադիվոստոկի օդանավակայանի տնօրեն Իգոր Լուկինին:
Նրա խոսքով` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, ինքնաթիռում կլինեն 150-180 ուղևոր: