Լիբիա. Իսլամիստները կազմավորում են իշխանության օրգաններ
Լիբիայի նախկին խորհրդարանի՝Համընդհանուր ազգային կոնգրեսի անդամները, որոնց մեջ գերակշռում էին իսլամական հայացքների կողմնակիցները, նիստ են հրավիրել Տրիպոլիում: Այսպիսով, նրանք փաստորեն մարտահրավեր են նորընտիր ասամբլեային, որը նիստ է անցկացնում երկրի արևելքում, Տոբրուկ քաղաքում:
Այնտեղ նոր խորհրդարանի անդամները անվտանգության մեջ են գտնվում գրոհայիններից, որոնց հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը:
Ազգային կոնգրեսի ժողովը Տրիպոլիում քվորում չապահովեց: Այնուամենայնիվ, նախկին խորհրդարանականները որոշեցին անցկացնել նիստը և Օմար ալ-Խասիին ընտրեցին որպես այսպես կոչված «ազգային փրկության կառավարության» ղեկավար: