Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է գերեվարվել (լրացված)
Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի Աղբուլաղ գյուղի բնակիչ Մամեդով Փարվիզ Փաշա օղլուն գերի է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանին և փոխանցել նրան համապատասխան կառույցներին։
Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` գերեվարվածը Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ է: Այս տեղեկատվությունը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը: