Աբխազիայի նախագահի թեկանածու է առաջադրվել Պետական անվտանգության ծառայության ղեկավարը
Աբխազիայի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկանծու գրանցել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիյային:
Կուսակցությունների գրանցումը կտևի հունիսի 25-ից մինչև հուլիսի 14-ը:
Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում տեղի կունենան օգոստոսի 24-ին:
Արտահերթ ընտրությունների պատճառն ընդդիմության պահանջով նախագահ Ալեքսանդր Անկվաբի հունիսի 1-ի հրաժարականն է:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: