Մի քանի հարց աղանդավորներին
«Առաջադիմական հայացքների համար պայքարողներին». Եկեղեցականներ, եհովականներ, հոգեգալստականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ, Հիսուսի վերջին օրերի սրբեր, ավետարանչականներ, «կյանքի խոսքի» հետևորդներ... (կներեք որ չտվեցի մնացածի անունը, քանի որ հիշողությունս չի ներում). ի՞նչ տարբերություն ձեր գաղափարաբանության և օրինակ Կաթոլիկ եկեղեցու գաղափարաբանության միջև, վերջինիս ու Բողոքական եկեղեցու գաղափարաբանության միջև, վերջինիս ու Ուղղափառ եկեղեցու գաղափարաբանության, Ուղղափառ եկեղեցու և Հայաստանյայց եկեղեցու գաղափարաբանության միջև:
Բոլորի ձեռքում որպես սուրբ գիրք «Բիբլիան» է՝ իր քրիստոնեական գաղափարախուսությամբ, իսկ աղանդավորների մոտ դրանից բացի իրենց առաջնորդի գրած գրքերն են, որոնք ըստ իրենց ավելի ճիշտ են մեկնում Բիբլիան: Ես ձեզ մի քանի հարց եմ ուզում ուղղել:
Դուք պատրա՞ստ եք հանուն ձեր գաղափարի, կամ ինչպես դուք եք ասում «ճիշտ հավատի» ինքնազոհաբերության գնալ, ինչպես դա արել է Հայ ժողովուրդը դարերի ընթացքում: Դուք կշարունակե՞ք ձեր գործունեությունը, եթե մի օր դադարեցվեն ձեզ հասցեագրված ֆինանսավորումն ու օգնությունը, որոնց մեծ մասն իրականցվում է դրսից հատուկ նպատակներով:
Եթե այո, ապա ինչու՞ ձեր քարոզչությունը չեք իրականացնում, օրինակ, հարևան Ադրբեջանում ու Թուրքիայում, կամ մեկ այլ տեղ, ինչ՞ է նրանք ձեր աստծո «ճիշտ խոսքի» կարիքը չունե՞ն: Ախ դուք ազգասե՞ր եք: Դուք ձեր ծառայությունները տրամադրում եք միայն մեր Ազգի՞ն: Եթե այո, ապա ինչո՞վ են ձեզ խորթ մեր Ազգի Արժեհամակարգից բխող Որակական Դրսևորումները: Իսկ եթե խորթ են, ապա ձեզ հարց տվե՞լ եք, թե ի՞նչ կապ ունեք Հայ Ազգի հետ, որին ուզում եք «դարձի բերել»:
Լևոն Բոշյան ֆեյսբուք: