Սանկտ Պետերբուրգում ուղևորի պայուսակից 180 տեսակի սողուն է հայտնաբերվել
Անասնաբուժական և բուսասանիտարական ծառայության տեսուչները Պուլկովոյի ուղևորներից մեկի պայուսակում հայտնաբերել են 180 տեսակի էկզոտիկ սողուններ:
Ինչպես հայտնում է Սանկտ Պետերբուրգի մամուլի ծառայությունը` ուղևորը փորձել է անօրինական ճանապարով սողուններին տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն:
Մաքսանենգությամբ զբաղվողի բեռը թույլ չեն տվել անցկացնել սահմանը և հետ են ուղարկել Գերմանիա: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: