Սպորտը քաղաքականությունից վեր է . Ֆաբիո Կապելո
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն բարձրաձայնել է իր կարծիքը` ասելով, որ քաղաքական լարվածությունը Ռուսաստանի անվան շուրջ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ չպետք է ազդի ռուսաստանցիների խաղի վրա աշխարհի առաջնության ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
«Ինձ համարը սպորտը քաղաքակությունից վեր է: Հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են դրանք միախառնել իրար, եղել են հիմար շատ որոշումներ: Կարծում եմ այս առաջնությունը պետք է անցնի բոլոր կանոների համաձայն: Հուսեվ չհաշվված գոլեր չեն լինի, ինչպես արդեն եղել է իմ գործունեության ընթացքում», - հայտարարել է Կապելոն: