Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց.Վարդենիկ կրթահամալիրի աշակերտների ծնողները վարչապետին պահանջներ են ներկայացրել (լուսանկարներ և տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր մայսիսի 15-ին կառավարության հերթական նիստի ժամանակ շենքի դիմաց էին հավաքվել ցուցարարներ: Սակայն այս անգամ ցուցարների կազմը ամբողջությամբ ուրիշ է եղել, քանի որ այս անգամ հավաքվել էին Վարդենիկ կրթահամալիրի աշակերտների ծնողները:
Աշակերտների ծնողները ՀՀ վարչապետից պահանջում էին, որպեսզի նա իրենց երեխաներին ազատ արձակի: Ծնողների հետ էին նաև Վարդենիսի կրթահամալիրի մյուս աշակերտները:
Ծնողները հայտնեցին, որ աշակերտները վիճաբանություն էին ունեցել իրենց ուսուցչի հետ, քանի որ նա սեռական բնույթի հայոյանքներ է օգտագործել իր երկու աշակերտներ նկատմամբ և նույնիսկ հարվածել է նրանցից մեկին: Երբ աշակերտները նկատել էին, որ ուսուցիչը հարվածում է իրենց համադասարանցուն փորձել են նրան ետ քաշել, ինչի արդյունքում էլ սկսած վեճի հետևանքով ձերբակալվել էին: