Ջասթին Բիբերը կրկին սկանդալի հերոս. վերջինս մեղադրվում է գողության մեջ
Լոս Անջելեսի քննիչները կանադական երգիչ Ջասթին Բիբերին կասկածում են գողության մեջ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով USA Today թերթին:
Ենթադրյալ տուժողն անձամբ է զանգահարել ոստիկանություն և տեղեկացրել, որ գողություն է կատարվել:
Սակայն դեռ տեղեկություններ չկան, դա գողություն է եղել, թե պարզապես տուժողի մոտ սխալ տպավորություն է եղել: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Երգչին` Բիբերին, դեռ չեն հարցաքննել: Սակայն, ինչպես հայտնի է Բիբերի անունը ոչ մեկ անգամ է շոշափվել, որպես սկանդալների հերոս: Հանգամանքները պարզվում են: