«Եվրատեսիլում» հաղթանակի ամենամեծ շանսն ունի Արամ MP3-ն. Ժիրինովսկի
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Եվրատեսիլում» հաղթանակի ամենամեծ շանսերը ունի Արամ MP3-ն:
Ժիրինովսկին հայտարարել է, որ մեզ համար մոտենում է մի տխուր տարելից՝ 1915թ. Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը:
«Աշխարհի և Եվրոպայի հայերը կքվեարկեն, և այդ պատանին՝ տառապագին, հուսահատ, այնպես կկատարի երգը, որ հաղթելու մեծ շանսեր կունենա: Խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք մեծ օդանավով բոլորս միասին կմեկնենք Երևան՝ «Եվրատեսիլ» դիտելու»,- հայտարարել է Ժիրինովսկին: